կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Գլխավոր դատախազը միջնորդել է, որ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեն անձեռնմխելիությունից

Գլխավոր դատախազը միջնորդել է, որ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեն անձեռնմխելիությունից

Գլխավոր դատախազությունից պաշտոնապես հայտնեցին, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։ Այս մասին տեղեկանում ենք նաև ԱԺ-ի պաշտոնական կայքից։

Ներկայացնում ենք պաշտոնական փաստաթղթեր։

 

  • Կիսվել: