շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Քեմբրիջի միջազգային դպրոց Հայաստան»-ի սաներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Քեմբրիջի միջազգային դպրոց Հայաստան»-ի սաներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Քեմբրիջի միջազգային դպրոց Հայաստան»-ի սաներին և ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչներին:

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցի ընթացքում Աննա Վարդապետյանը պատասխանել է Դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում հանցավորության վիճակին, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակին, անչափահասների գործերով արդարադատության իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև Դատախազության լիազորությունների շրջանակում գտնվող այլ ոլորտներին:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Դպրոցի սաները շրջել են Դատախազության թանգարանում, ծանոթացել Դատախազության ստեղծման 106-ամյա պատմությանը:

  • Կիսվել: