Ֆուտբոլի 9 երկրպագուների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ֆուտբոլի 9 երկրպագուների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
«9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը»,-տեղեկացրին ՔԿ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 1-ին ՀՊԼ «Փյունիկ» - «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով նախապես հայտարարված և խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառմամբ ձերբակալվել էին հայկական ֆուտբոլի 9 երկրպագուներ։