երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ աղջիկների մասնակցությամբ միջադեպի մասին

Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ աղջիկների մասնակցությամբ միջադեպի մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ֆիզիկական բռնություն գործադրում, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մեկ այլ աղջկա նկատմամբ։

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին տեսանյութի վերաբերյալ հայտնեցին, որ միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսին, և որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն»,- 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

  • Կիսվել: