Երգիչներից մեկի նկատմամբ քրգործ է հարուցվել, երկուսն էլ` արտերկրում են, գալու են ու հայտարարագրեն իրենց եկամուտները. Անանյան
9 երգիչ-երգչուհիների ուղարկել ենք նամակ, որ հայտարարագրեն իրենց եկամուտները: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նաև ասաց, որ այդ 9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, մեկի հանդեպ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ նախնական հաշվարկ է կատարվում և հավանաբար քրգործ կհարուցվի, իսկ մնացած երկուսն էլ արտասահմանում են, գալու են և հայտարարագրեն իրենց եկամուտները:
«Կապ են հաստատել մեզ հետ, ասել են, որ մեր նամակի հետ կապված որոշակի անհամաձայնություններ ունեն, բայց կգան կքննարկեն և եթե կպարզվի, որ հայտարարագրման ենթակա գումար կա, իրենք կհայտարարգրեն»,-տեղեկացրեց Անանյանը: