երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Երևանում պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Երևանում պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Երևանում պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթ Անհաղթի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 28-ամյա տղամարդու։

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է ապակյա տարա՝ լցված մոտ 28 գրամ դեղնականաչավուն զանգվածով։

Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ նշված զանգվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել սոցիալական կայքի միջոցով։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: