Երևանում մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 15 ամյա գործունեությանը նվիրված համաժողով
Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 15 ամյա գործունեությանը նվիրված համաժողով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ և արտասահմանից Հայաստան ժամանած հյուրեր։
“ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի քննարկման համար ընտրած հարցերը մարտահրավեր են ոչ միայն մեր երկրի համար՝ մարդու իրավունքների տեսանկյունից, այլ շատ ուրիշ երկրների համար”,- այս մասին համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ նրա այս ինստիուտը կայացման բարձր նշաձող է սահմանել: Նա նշեց, որ այսօր քննարկման համար ընտրած հարցերը մարտահրավեր են ոչ միայն մեր երկրի համար՝ մարդու իրավունքների տեսանկյունից, այլ շատ ուրիշ երկրների համար: Ի թիվս այլոց նա նշեց որդեգրման վերաբերյալ հրապարակված տվյալները, խոսքի ազատության հետ կապված խնդիրները, ատելության խոսքի քարոզը, որն այսօր շատ տարածված է։ «Պետք է քննարկենք, կանանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգման կանխարգելումը ազատությունից զրկման վայրերում, փակ հաստատություններում, երեխաների փակ հաստատություններում։ Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի հասկանանք այս խնդիրների էությունը»,- նշեց Թաթոյանը։