ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը՝ նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: