ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանում 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին է հայտնաբերվել

Երևանում 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Հայտնում են ՆԳՆ-ից:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ:
Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։

44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզվում է։

  • Կիսվել: