շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալ

«Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալ

Լրատվամիջոցներում առկա տեղեկատվության վերաբերյալ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Այս մասին հայտնում են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից:

«Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս:

Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի»,- հայտնում են ՓԲԸ-ից:

Ավելի վաղ mediahub-ը գրել էր, որ այսօր առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ ՔՆնչական կոմիտեն հայտնում է,որ դեպքի հետ կապված քրեական վարույթ է հարուցվել:

 

  • Կիսվել: