ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երեք օրում բացահայտվել է 351 հանցագործություն. ՆԳՆ

Երեք օրում բացահայտվել է 351 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-21-ը:

Բացահայտվել է 351 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 91 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 37 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 45 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 25-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության,
  • 24 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 13 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 12 դեպք՝ թմրանյութի իրացման,
  • 10 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 6-ական դեպք՝ խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման,
  • 5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու ինքնիրավչության,
  • 3 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու,
  • 2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական որոշումը չկատարելու, վստահված գույքի հափշտակման, ինքնավնասման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, սուտ մատնության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 8 դեպք,
▪️ավազակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու խարդախության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։

 ՃՏՊ վիճակագրություն

Անցած մեկ օրում գրանցված 46 ավտովթարի հետևանքով`

  • 1 մարդ զոհվել է
  • 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: