շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Երեխաների ապօրինի որդեգրման գործով կա ձերբակալված

Երեխաների ապօրինի որդեգրման գործով կա ձերբակալված

Հայաստանում վերջերս երեխաների ապօրինի որդեգրման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա ձերբակալված, PrimeNews.am-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը:

Քննչական կոմիտեից PrimeNews.am-ին, սակայն չհստակեցրին՝ ով է ձերբակալված անձը, միայն նշեցին, որ նա պաշտոնյա չէ:

 

  • Կիսվել: