երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է

Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։ Նրա ննկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

  • Կիսվել: