ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի դեմ։ Ըստ այդ օրինագծի «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս որոշումը չլինի: Մենք հասկանում ենք, որ վտանգ կա, այդ իսկ պատճառով այստեղ ենք», -նշում է դասադուլին միացած ուսանողներից մեկը։
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբանյանն, ողջւոնելով ուսանողների նախաձեռնությունը, էլ հույս հայտնեց, որ բողոքի ալիքը կտարածվի նաև մյուս բուհերի վրա։