երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի էջում արված գրառմամբ տեղեկացնում է հետևյալը.
 
«Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։
 
Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»։
 
Հակակոռուպցոին կոմիտեից InfoPort.am-ին հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։

InfoPort.am-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։

  • Կիսվել: