երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Դավթաշենի նախկին ղեկավարին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել. Նրան, հնարավոր է, կալանավորեն

Դավթաշենի նախկին ղեկավարին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել. Նրան, հնարավոր է, կալանավորեն

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, Primenews.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նախկին պաշտոնյային մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացում», 314-րդ հոդվածի՝ «պաշտոնեական կեղծիք» և 325-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հատկանիշներով»: Լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին նաև, որ Ռուսլան Բաղդասարյանին կալանավորելու միջնորդությամբ քննիչը դիմել է դատարան:

Հիշեցնենք՝ օրերս ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղելացնելով Դավթաշեն վարչական շրջանում Ռուսլան Բաղադարյանի ղեկավարման տարիներին հայտնաբերված չարաշահումների մասին։ Ըստ աղբյուրի, քննությունը պարզել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար:

  • Կիսվել: