երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Դատարանը վարույթ է ընդունել հայցը «Օպելի» վարորդներին «համբալ» անվանած Ավինյանի հոր դեմ

Դատարանը վարույթ է ընդունել հայցը «Օպելի» վարորդներին «համբալ» անվանած Ավինյանի հոր դեմ

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը, որը դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։

Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը՝ պատասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ լրագրողի հարցին, ասել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»:

Տեսանյութի տարածումից որոշ ժամանակ անց Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել՝ նշելով, որ հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր ասել»։

  • Կիսվել: