Դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել․ պատճառը նիստերին չներկայանալն է
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց՝ նրան դատարան ներկայացնելու հիմքով։
Նշենք, որ Թովմասյանը չէր ներկայացել նիստին, նրա պաշտպան Արամ Օրբելյանն ասաց՝ եթե Թովմասյանը ծանուցված լիներ, անպայման կներկայանար: Ըստ նրա՝ կամ ծանուցված չէ, կամ բոլորիցս հեռու՝ ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին։
Հիշեցնենք, որ Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: