շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։

 

Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

  • Կիսվել: