Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված հայցից
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։
Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։
Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։
Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»։