ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Coffee House ընկերությունը 125 մլն դրամ է վերադարձրել պետությանը. քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Coffee House ընկերությունը 125 մլն դրամ է վերադարձրել պետությանը. քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Coffee House ընկերությունը նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 125 մլն ՀՀ դրամ է վերադարձրել պետությանը։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում:

ՔԿ–ից հայտնեցին նաև, որ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Նշենք, որ արդեն 3-րդ օրն է Երևանում Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը փակ են.

  • Կիսվել: