ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Coffee House ընկերության կողմից խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Coffee House ընկերության կողմից խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ի՞նչ է կատարվել Coffee House Company-ների երևանյան բոլոր մասնաճյուղերի հետ, ինչու՞ են բոլորը փակ:

Այս առնչությամբ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ իրականացրել են հսկողական աշխատանք, որևէ այլ՝ օրենքով չնախատեսված գործողություններ չեն ձեռնարկվել Պեկ աշխատակիցների կողմից տվյալ ընկերությունում:

Ստուգման արդյունքում բացահայտվել են խախտումներ, որոնք սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե։

Ինչպես փոխանցել են ՊԵԿ-ից՝ որևէ այլ մեկնաբանություն իրենց տիրույթից դուրս է:

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:

  • Կիսվել: