կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Չորս անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել․ ՆԳՆ-ն՝ տարածված տեսանյութի մասին

Չորս անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել․ ՆԳՆ-ն՝ տարածված տեսանյութի մասին

Երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է՝ ինչպես են հատուկջոկատայինները Երևանի կենտրոնում մեքենաներ ստուգում, մարդկանց իջեցնում ու տանում։

Factor TV-ն դիմեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանին՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ «Չորս անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն»,- ասաց խոսնակը։

  • Կիսվել: