ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Բագրատ Սրբազանի հետ կապված գործով արդեն 16 կալանավորված կա. Ռուբեն Մելիքյան

Բագրատ Սրբազանի հետ կապված գործով արդեն 16 կալանավորված կա. Ռուբեն Մելիքյան

Բագրատ սրբազանի հետ կապված գործով արդեն 16 կալանավորված կա` վերջինը Վահագն Չախալյանն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտնեց գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Էլ չեմ խոսում Արթուր Սարգսյանի մասին, որ հիմա Ազգային ժողովում ՔՊ–ն ինչ–որ Մարլեզոնսկի բալետ է բեմադրում և ամենևին բացառված չէ, որ նոր մարդիկ էլ ներգրավեն»,– նշեց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ այսօր ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։

  • Կիսվել: