Ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը
Ազատությունից զրկված անձանց ազատ ժամանակի օգտավետ անցկացման, խմբային հաղորդակցության ձևավորման և ամրապնդման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։
Միմյանց հետ մրցել են ազատազրկված անձանցից կազմված 3 թիմեր, իսկ խաղը վարել է հիմնարկի պետի տեղակալ Հակոբ Նագդալյանը։ Թիմերի՝ բավականին լարված և ակտիվ պայքարին հետևել են նաև հիմնարկի վարչակազմը և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչները։
Խաղի ավարտին ազատազրկված անձինք ցանկություն են հայտնել, որ նման ինտելեկտուալ մրցապայքարները կրեն շարունակական բնույթ։