ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այո, նրանք իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից. Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդի մասին

Այո, նրանք իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից. Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդի մասին

Դուք չեք կարող փաստարկել, որ այդ երկու դեպքերը նույնանման են. գործ ունենք տարբեր դեպքերի հետ և բնականաբար տարբեր դեպքերով իրավապահ մարմինների գնահատականը շատ դեպքերում կարող են նույնը չլինել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով նրան, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածուներից մեկի՝ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամները ձերբակալվեցին ընտրակաշառքի մեղադրանքով, շիբին անելու համար, իսկ նույն վերաբերմունքը չեղավ, երբ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը այդ օրերին իրականացնում էր քաղաքի լուսավորություն, մարդկանց թաղումներն էր պատշաճ ուզում կազմակերպել:

«Քանի որ ձեր նշած դեպքը այս պահին գտնվում է նախաքննության փուլում Հակակոռուպցիոն կոմիտեում և հաշվի առնելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, ես այս պահին ձեռնպահ կմնամ այդ հարցին խորությամբ պատասխանելուց: Փոխարենը կառաջարկեմ, որ հետևեք մեր պաշտոնական լրահոսին, քանի որ այդ վարույթները ավարտելու դեպքում պարտադիր կտրվեն համապատասխան հաղորդագրություններ, իսկ հետագայում, եթե այդ գործերը փոխանցվեն դատարան, նաև դատալացումներ կլինեն հրապարակային»,-ասաց նա:

Լրագրողները հարց ուղղեցին նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդի մասին, մասնավորապես, կոմիտեից հեռացել է Գլխավոր քարտուղար Գերասիմ Հակոբյանը, հոկտեմբերի 27-ի գործով դատավորի գործը քննած քննիչ Էդգար Պողոսյանը:

 

Արթուր Նահապետյանն ի պատասխան ասաց. «Էդգար Պողոսյանը այս պահին գտնվում է հերթական արձակուրդում, ապագայում չեմ կարող ասել կվերադառնա, թե չի վերադառնա: Ինչ վերաբերում է աշխատակազմի քարտուղարին և նաև պարոն Բաբայանին այո, նրանք իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից»:

  • Կիսվել: