կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արմֆլիքս-ի արտադրանքը գողանում են․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմֆլիքս-ի արտադրանքը գողանում են․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմֆլիքս մեդիապլատֆորմի արտադրանքը շարունակում են գողանալ և տարբեր հարթակներում այն ներկայացնել, որպես սեփական արտադրանք։  Ընկերության կողմից ստեղծվող և լայն տարածում գտնվող ֆիլմերը, որոնք բարձր վարկանիշ ունեն տարբեր կեղծարարների կողմից ներբեռվում և տարածվում են ինչպես տելեգրամյան ալիքներում, այնպես էլ՝ սոցիալիական այլ ցանցերում։ Սեփական արտադրանքը պաշտպանելու և դիտողների իրավունքները ճիշտ գնահատելու համար ՀՀ Քննչական կոմիտե ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում։ 

ՔԿ–ից Armday.am–ին փոխանցել են, որ քրեական օրենսգրքի 227–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ մանրամասներ ՔԿ–ից չեն հայտնել։

Նշենք, որ այս հոդվածը սահմանում է հեղինակային և հարակից իրավունքների խախտելն է, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել հեղինակին, կամ այլ իրավատիրոջը։

 Հավելենք, որ Արմֆլիքսը հայկական ստրիմինգաին օնլայն կինոթատրոն է, որտեղ  հնարավոր է դիտել հայկական ֆիլմեր և սերիալներ։ Այս պահին էլ առկա են մի շարք սերիալներ, որոնք նկարահանվում են Հայաստանում և ԱՄՆ–ում։ Դրանք ռեյտինգային են և վայելում են բազմաթիվ դիտողների համակրանքը։ 

  • Կիսվել: