չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը

Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը

Մարտի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 5 հասցեում գործող «Բլեսկ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման և բետոնի արտադրամասում:
 
 
Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում արտադրական նպատակով տարածքում գտնվող ստորերկրյա ապօրինի խորքային հորից իրականացնում է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության:
 
 
ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։

  • Կիսվել: