«Արմավիր» ՔԿՀ–ի պետը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Արսեն Արզումանյանը ՔԿՀ–ի պետ էր նշանակվել 2024 թվականի հունվարի 25-ին։