Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դրանք ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ակտերի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետնելու չի կատարել:
«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ գործը դատաքննության փուլում է, այն մակագրվել է դատավոր Մարտին Արզումանյանին, սակայն դատական նիստեր չեն կայանում, օրինակ մեկ նիստ չի կայացել հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով, մեկ նիստ՝ պաշտպանի չներկայանալու, մեկ նիստ էլ՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով:
Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 17-ին:



