շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արգելանքը վերացվեց. Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարեն իրենց հաղորդումը

Արգելանքը վերացվեց. Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարեն իրենց հաղորդումը

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ «Իմնեմնիմի» հաղորդումը վարելու արգելքն այսօր վերացվել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա նշել է, որ հաղորդման համահեղինակներն այսօր անձամբ կվարեն «Իմնեմնիմի» հաղորդումը:

«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և վերացրեց հաղորդաշարը վարելու արգելքը»,– գրել է Բաբայանը։

Հիշեցնեննք, որ Սաղաթելյանին ու Սամսոնյանին մեղադրանք էր առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

  • Կիսվել: