ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումների շարքը

Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումների շարքը

Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը:

Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով:

Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և ծրագրեր, որոնց ամփոփումը կլինի Երևանում։

 

  • Կիսվել: