կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արարատի բաժնի համայնքային ոստիկանների բացահայտմամբ կանխվեց 64 փաթեթ մարիխուանայի իրացում

Արարատի բաժնի համայնքային ոստիկանների բացահայտմամբ կանխվեց 64 փաթեթ մարիխուանայի իրացում

Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ:
Մարտի 5-ն, ժամը 20.50-ին, բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն: Պարզվեց, որ պահելուց և օգտագործելուց բացի երիտասարդը նաև իրացնում է թմրանյութ:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կտորե երկու տոպրակ, որոնցից մեկը՝ 40 կարմիր, մյուսը` 24 կապույտ կպչուն ժապավենի փաթեթներով: Սրանց մեջ եղած դեղնականաչավուն զանգվածի ընդհանուր քաշը մոտ 114 գրամ էր: Հայտնաբերվեցին նաև նույն զանգվածով թղթե փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով` դրանք տարբեր վայրերում տեղադրելու և գումար վաստակելու նպատակով, իսկ թղթե փաթեթն ու կաթուցիչն իրենն են:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով:

 

  • Կիսվել: