ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացում. ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացում. ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 20-ին, ժամը 18.50-ին, մայրաքաղաքի Սվաճյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 32-ամյա և 34-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել են 0,24 գրամ մեթամֆետամինի և 2,24 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ, նաև էլեկտրոնային կշեռք։ Քրեական ոստիկանները ձեռք են բերել բավարար ապացույցներ, որ նա թմրամիջոցը նույն օրը ձեռք է բերել 34-ամյա վարորդից:

Նույն օրը երկուսն էլ ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարանի որոշմամբ մարտի 22-ին 34-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` 0,53 և 22,92 գրամ ափիոնի նմանվող զանգվածներով, նաև էլեկտրոնային կշեռք:

34-ամյա տղամարդու նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հատկանիշներով, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: