Ապօրինի գույքի բռնագանձման մասով դատախազությունում 147 հայցադիմում կա. ընդհանուր հայցագինը՝ 608 մլրդ դրամ. Կոնջորյան
Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասով միայն այս պահին դատախազության կողմից քննվող 147 հայցադիմում կա, որով պահանջվում են 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինն այս հայցերի 608 մլրդ դրամ է, մոտ 1,5 մլրդ դոլար: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով նախորդ իշխանությունների ղեկավարման ժամանակաշրջանին վերաբերող գործերին:
Անդրադառնալով Գյումրիում կայացած ընտրություններին և ընդդիմադիր թեկնածուի հաղթանակին՝ Հայկ Կոնջորյանը նկատեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մասնակցելով տարբեր ընտրությունների, կարող է և՛ հաղթել, և՛ պարտվել, մինչդեռ ընդդիմությունը նույնիսկ չի էլ մասնակցել, օրինակ, Գյումրու ընտրություններին: