ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրու 31/37 տեղամասից. դաշինքը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրու 31/37 տեղամասից. դաշինքը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրու 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Դրանով կատարվել են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտորդի գործունեության խոչնդոտում), և, հավանաբար, 215-րդ հոդվածի 2-րդ մասով (Քվեարկության գաղտնիության խախտում) նախատեսված արարքներ։

Այժմ պատրաստում ենք հանցագործության մասին հաղորդումը, քիչ անց կներկայացնենք դատախազություն»,- տեղեկացրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

  • Կիսվել: