հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Անհետ կորածների թիվը 195 է, նրանց ընտանիքները աջակցություն ստանում են. Գալյան

Անհետ կորածների թիվը 195 է, նրանց ընտանիքները աջակցություն ստանում են. Գալյան

Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք 195 անձ անհայտ կորած անձ։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

Նա նաև տեղեկացրել է, որ նրանցից 180 -ի վերաբերյալ փորձաքննություններ իրականացվել են։ «Ընդ որում՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով փորձագետները ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել»։ 

Անդրադառնալով անհետ կորածների ընտանիքներին աջակցությանը՝ նա ընդգծեց, որ նրանց ընտանիքները ամեն ամիս կառավարությունից ստանում են պետական աջակցություն, ընդ որում այդ աջակցությունը կրում է և՛ ֆինանսական, և՛ սոցիալական նշանակություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: