Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ իրեն սպառնացել են. նա դիմել է իրավապահներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամ-ալիքում գրել է, որ իրեն սպառնացել են:
«Էն մարդկանցից մեկը, ով Ղարաբաղի համար պետք է կռվեր, բայց ակնհայտ է, որ չի կռվել, հիմա ՌԴ-ում է, հայերեն գրել չգիտի: Պապիկ-Տատիկ արձանի նկարն է դրել, խաչեր շարել, հայկական կոդը որպես անուն գրել ու ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիս:
Փոխանցել եմ իրավապահներին, հուսամ կգտնեն nko009-ին»,- գրել է նա:
Մանրամասները՝ այստեղ: