Ահռելի թվեր չունենք. ուռճացվում է պատկերը. Սարգսյանը՝ դպրոցների շրջանում թմրամիջոցների տարածվածության մասին
Իրականում ավելի ուռճացված է այն պատկերը, որը ներկայացվում է: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով դպրոցների շրջանում թմրամիջոցների տարածվածության մասին հարցին։
Նա նշեց, որ վիճակագրության համաձայն՝ թվերն ահռելի չեն. «Սա կարող է խոսել երկու բանի մասին։ Իրականում թվերն այդպիսին է, այսինքն այն, ինչ-որ կա, ավելի շատ էմոցիոնալ դաշտի պնդում է, երկրորդ՝ միգուցե ունենք խնդիր, որ ծնողները չեն ցանկանում ընտանեկան շրջանակից դուրս բերել տվյալ ինֆորմացիան և փորձում են իրենք կարգավորել երեխաների հետ կապված հարցերը»,- ասաց Արփինե Սարգսյանը։