ԱԳՆ շենքի առջև խուլիգանություն կատարելու հանցակազմով պատրաստվում են կալանքի տանել Մեսրոպ Եսայանին. փաստաբան
Մեսրոպ Եսայանը այսօր առավոտյան որդի է ունեցել, իսկ հիմա նրան ձերբակալել ու ներկայացրել են քննչական կոմիտե: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Պատրաստվում են տանեն կալանքի: Հանրային քրեական հետապնդում են հարուցում ԱԳՆ շենքի առջև խուլիգանություն կատարելու հանցակազմով: Մեսրոպի շահերը ներկայացնում է մեր գրասենյակի փաստաբան Նարե Հոնարչյանը»,- գրել է նա:
Այսօր ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանության համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ: