երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ապօրինի ձեռքբերված 0,5 հա մակերեսով հողամասը

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ապօրինի ձեռքբերված 0,5 հա մակերեսով հողամասը

Դատարանի վճռով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված արժեքը 9 միլիոն դրամ է: 

 

  • Կիսվել: