ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադրբեջանը կօգտագործի Արցախի ղեկավարության «ցուցմունքները» միջազգային դատական ատյաններում. իրավաբան

Ադրբեջանը կօգտագործի Արցախի ղեկավարության «ցուցմունքները» միջազգային դատական ատյաններում. իրավաբան

Ադրբեջանը կփորձի միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի որոշ ղեկավարների «ցուցմունքներն» օգտագործել Հայաստանի դեմ։ Այս մասին հայտնել է Միջազգային եւ համեմատական ​​իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությանը նվիրված քննարկմանը։

Իրավաբանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների դատավարությունները նպատակ ունեն ցույց տալ, որ Արցախը որպես անկախ քաղաքական սուբյեկտ գոյություն չի ունեցել, եւ որ հանրապետության ղեկավարությունը հետեւել է Հայաստանի հրահանգներին, որն իբր օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ ԼՂՀ ղեկավարներին ստիպում են նման ցուցմունքներ տալ՝ Արցախի խամաճիկ ռեժիմն «ապացուցելու» համար։ Հետագայում Ադրբեջանը կփորձի նման «ապացույցներն» օգտագործել միջազգային ատյաններում։ Օրինակ՝ ՄԱԿ արբիտրաժային դատարանում Բաքուն փորձելու է ապացուցել, որ Հայաստանն անօրինական տնտեսական գործունեություն է ծավալել։

  • Կիսվել: