ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում. Աբազյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի մասին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի միջադեպին։
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում։
Աբազյանը, մասնավորապես, նշեց. «Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի հետ կապված բնականաբար մեր մոտ ուսումնասիրություն է իրականացվում, բայց կասեմ, որ համացանցում ներկայացված իրավիճակը, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դիմակավորված ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա»:
Նշենք, որ օրերս այս դպրոցում իրավապահները գործողություններ էին իրականացրել, որի ժամանակ ձերբակալել էին հաստատության Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին, որը, ըստ մեղադրանքի, անառակաբարո գործողություններ է իրականացրել երեխաներից մեկի նկատմամբ: