ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի գործի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
ԱԱԾ-ն՝ Հրայր Թովմասյանի հարազատներին հարցաքննության կանչելու մասին Ազգային անվտանգության ծառայությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներին հարցաքննության կանչելու վերաբերյալ կարճ հաղորդագրություն է տարածել:
«ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», -ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: ՀՔԾ-ից տեղեկացրել էին, որ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին( Հոդվածը սահմանում է հետևյալը` Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը։
Այս քրեական գործի թիրախում կարող է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որը նախկինում ՀՀԿ անդամ է եղել:
Նշենք, որ քննչական գործողություններ էին իրականացվել Հրայր Թովմասյանի հոր տանը, ՍԴ-ում և ՀՀԿ գռասենյակում։ Թովմասյանի հորը և երկու դուստրերին հրավիրել հարցաքննության: