երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր

ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր

ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը գտել են տանը՝ մահվանից երեք օր անց։

ՔԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- նշեց Ավդալյանը։

  • Կիսվել: