ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը
Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը, այս մասին հաղորդել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ իրավապահները վաղ առավոտից գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, իբր, «Սրբազան պայքար»-ի առաջնորդն ու մասնակիցները «իշխանությունը զավթելու հանցավոր նպատակ են ունեցել, ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»։