60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 30-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին ներկայացած 60-ամյա կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու որսորդական հրացանը, պարկուճներ և արճիճե մանրագնդակներով տուփեր:
Հիշեցում`ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: