երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբայրը ձերբակալված է. ՔԿ-ն հերքում է առեւանգումը

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբայրը ձերբակալված է. ՔԿ-ն հերքում է առեւանգումը

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբայրը` Արմեն Հովսեփյանը ձերբակալված է  ԱԺ-ի մոտ տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքերի առնչությամբ քննվող վարույթի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա հավելել է, որ առևանգման մասին պնդումները անհեթեթություններ են։

 Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան իր իսկ տնից առեւանգել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը՝ Արմեն Հովսեփյանին։ Ինչ-որ անձինք մուտք են գործել տուն ու նրան տարել՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու, թե ուր են տանում:

 

  • Կիսվել: