հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
«40 տարեկանը կարող է լինել մայոր, բայց չի՞ կարող լինել պայմանագրային շարքային զիծառայող, ինչու՞». Փաշինյան

«40 տարեկանը կարող է լինել մայոր, բայց չի՞ կարող լինել պայմանագրային շարքային զիծառայող, ինչու՞». Փաշինյան

«Պարեկային ոստիկանությունը 3 տարուց ավել է կա, և ես չեմ ուզում թաքցնել, որ ժամանակ առ ժամանակ ՆԳ նախարարին ասում եմ, որ անհանգստություն ունեմ, որովհետև արդեն տեսնում եմ, որ դուրս են գալիս մարզավիճակից։ Դա խնդիր է»։ Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է վերապատրաստման իրականացման որակը, որովհետև եթե հիմա էլ մենք նայենք՝ բոլոր ծառայություններում կան ֆիզիկական պատրաստության, կրակային պատրաստության ստուգումներ։ Հարցն այն է՝ իրականությունն ինչ է»,–հավելեց նա։

Խոսելով այն մասին, որ պայմանագրային զինծառայողների համար տարիքային ամենաբարձր շեմը 35–ն է, Փաշինյանն ասաց.

«Ինչի՞ համար է այդ սահմանափակումը։ Եթե մենք անձի ֆունկցիոնալությունը գնահատելու օբյեկտիվ համակարգ ունենանք, բոլոր խնդիրները կլուծվեն։ 40 տարեկանը կարող է լինել մայոր, բայց չի՞ կարող լինել պայմանագրային շարքային զիծառայող, ինչու՞։ Եթե իր ֆիզիկական տվյալները բավարար են, ինչու չի կարող»։

Նա նշեց, որ այդ խնդրին առնչվող բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից։

«Եթե ոստիկանությունում այդ փոփոխությունն անում ենք, եկե՛ք բանակում էլ անենք։ Բայց պիտի հասկանանք, որ եթե այդ ռիսկը բացում ենք, պիտի կարողանանք կառավարել՝ անձի ֆունկցիոնալության գնահատման օբյեկտիվ համակարգի միջոցով։ Դրանով մեր բոլոր հարցերը կլուծվեն»,–ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: