4-ամյա երեխայի խեղդվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով
Նախօրեին 4-մյա երեխայի խեղդվելու դեպքի աթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում ու երեխայի ծնողները, հարազատները, քաղաքացիները, փրկարարները ոստիկաններն ու պարեկները բավականին երկար հատված որոնողական աշխատանքներ են կատարել։
Ժամը 20:15-ի սահմաններում երեխայի՝ գետն ընկնելուց բավական հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են երեխային, ցավոք բժիշկները չեն կարողացել փրկել երեխայի կյանքը. նա ջրահեղձ է եղել։
Մահացած երեխան Արագածոտնի մարզի բնակիչ 4-ամյա Ն. Հ.-ն է՝ Արցախից: